ԱՄՆ Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքի ոստիկանությունը տեղի լրագրողներին է ներկայացրել արկղում պահվող մարիխուանայի ենթադրյալ ոչնչացնողի պատկերը: Իրավապահ մարմինների կարծիքով՝ կատարվածի մեղավորը մուկն է եղել: «Ֆոտոռոբոտում» պատկերված է սովորական մուկ:
Ոստիկանության աշխատակիցները պատմել են, որ կրծողը վերացրել է 2009 թ. կատարված իրավախախտումների վերաբերյալ գործի ապացույցները: Մկանը գայթակղել է արկղի մեջ եղած մարիխուանայի բույրը: Կանաբիսի փոքր քանակությունը կենդանին կերել է, իսկ մարիխուանայի մի մասն օգտագործել է իր համար անկյուն ստեղծելու համար:
Դեպքի վայր է կանչվել կրծողներին բռնելու մասնագետ: Մնացած մարիխուանան կշռել և փաթեթավորել են: Մկան ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում:








































