Հունվարի 28-ին համաշխարհային հանրությունը հերթական անգամ տոնում է Անձնական տվյալների պահպանման օրը (Data Privacy Day):
Այս օրն ընտրվել է 2007 թ.՝ կապված Ֆիզիկական անձանց անձնական տվյալների պաշտպանության կոնվենցիայի հետ, որը Եվրոպայի խորհրդում ստորագրվել է 1981 թ. հունվարի 28-ին։
Համաշխարհային ցանցի միջոցով ինտերնետի ու պետական ծառայությունների ոլորտի ընդլայնման շնորհիվ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ անձնական տվյալներ են հավաքվում, որոնց պահպանությունը պահանջում է բոլոր պետությունների համակարգված ջանքերի միավորում:








































