Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Լյուքսեմբուրգի ազգային ընտրանու հետ: Հանդիպումը տեղի է ունենալու Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, փետրվարի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը հավաքվելու է Վալանսում և անցկացնելու է երկու մարզում փետրվարի 3-ին և 4-ին: Փետրվարի 4-ին կայանալու է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:







































