Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել երկու ամսով: Այդ մասին հայտնում է AS-ը:
Կոլումբիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Սևիլիա»-ի դեմ հանդիպման առաջին խաղակեսում և փոխարինվել 27-րդ րոպեին: Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Խամեսը ոտքի կոտրված է ստացել:
Հայտնի է նաև, որ նույն խաղում վնասվածք ստացած Սերխիո Ռամոսը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ պաշտպանի ապաքինման համար 3 շաբաթ կպահանջվի: Ռամոսի վերջնական ախտորոշումը հայտնի կլինի 48 ժամ անց:








































