Գրող Ստեֆանի Մայերը ընտրել է 6 կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ իր՝ «Մթնշաղ» սագայի հերոսների մասին՝ հայտնում է The Hollywood Reporter-ը: Lionsgate ստուդիան այժմ ռեժիսորներ է գտնում ֆիլմերի համար, որոնց պրեմիերան կանցկացվի Facebook սոցցանցում:
«Ասացողները. Մթնշաղային սագայի նոր ձայները» նախագիծը ֆրանշիզի երկրպագուներին հնարավորություն է ընձեռել սյուժե գրել՝ «Մթնշաղի» հերոսներից մեկի մասնակցությամբ:
Հիմնական պայմանն այն էր, որ պատմության գործողությունը պետք է տեղի ունենա մինչև առաջին գրքի ու ֆիլմերի մեկնարկը: Ընդ որում, մրցույթին կարող են մասնակցել միայն իգական սեռի երկրպագուները՝ 13 տարեկանից ոչ փոքր:
Մրցույթի մասնակիցների շրջանում սագայի ամենահայտնի հերոս է դարձել Էլիս Կալենը՝ նա դարձել է 6 հաղթած սցենարներից 3-ի հերոսուհին: Մյուս երեք պատմությունները վամպիր Բենջամինի մասին են:











































