«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հուսով է, որ կարող է նվաճել Անգլիայի գավաթը: Նա իր թիմը լավագույնն է համարում մրցաշարի մասնակիցների թվում:
«Մենք գավաթը նվաճելու շանս ունենք: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժեղագույնն է այն թիմերի թվում, որոնք շարունակելու են մրցապայքարը:
«Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը շատ լուրջ մրցակիցներ են, բայց մյուս թիմերի մասին նույնպես չպետք է մոռանալ: Գավաթը ամենաիրատեսական տիտղոսն է, որ մենք կարող ենք նվաճել ընթացիկ մրցաշրջանում»,- Goal. com-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:










































