Նորվեգիայի կառավարությունը քննարկում է օրինագիծ, որի համաձայն՝ մուրացկաններին կացարան, փող կամ սնունդ տրամադրող ցանկացած մարդ կարող է դատապարտվել մինչև 12 ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Սկզբում օրինագիծը մշակվել է պրոֆեսիոնալ մուրացկանների կազմակերպված խմբերի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, այնուհետև դրա շրջանակներն ընդլայնվել են:
«Մենք պետք է ոստիկաններին օրինական իրավունքներ տանք, որպեսզի նրանք կարողանան խիստ միջոցներ ձեռնարկել այն անձանց դեմ, ովքեր նպաստում են մուրացկանների ներհոսքին, հաճախ՝ մեծ խմբերի կազմում»,- նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը մեկնաբանել է Նորվեգիայի արդարադատության նախարարության պետքարտուղար Վիդար Բրիեն-Կառլսենը:
Օրինագծի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունվի մինչև փետրվարի 15-ը:








































