Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը մեկնաբանել է Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակներում կայացած «Շալկե»-ի դեմ հանդիպումը:
«Մենք պայքարում էինք, առաջ վազում և հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք մի թիմի դեմ, որն անընդհատ պաշտպանվում էր: Վերահսկում էինք խաղի ընթացքն անգամ 10 խաղացողներով:
Այդ պատճառով, «Շալկե»-ի դեմ խաղի արդյունքը հիասթափեցնող է»,- Bild-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:









































