Android-ի որոշ օգտագործողներ հայտնում են, որ WhatsApp-ի նոր թարմացումները հագեցած են նաև ձայնային զանգերի հնարավորությամբ: Այսինքն, տարածված մեսենջերը շուտով կմտնի Skype-ի և Viber-ի դաշտը:
TechCrunch պորտալը այդ ֆունկցիայի սքրինշոթեր և տեսագրություն է հրապարակել:
Դատելով ստացված տվյաներից՝ WhatsApp-ում հասանելի է զանգերի, արագ ստեղնաշարի և բարձրախոսի հնարավորությունները: Խոսակցության ժամանակ հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն է ընձեռնվում :
Ձայնային զանգերի հնարավորություն օգտագործողները ստացել են դեռ 2.11.508 թարմացմամբ, սակայն մեծամասության համար այն անհասանելի է: Ամենայն հավանականությամբ նոր ֆունկցիան դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ և ձայնային զանգերը փորձարկվում են պատահականորեն ընտրված օգտագործողների փոքր խմբերի վրա:









































