Գիտնականներն ուսումնասիրել են լեզվաբանության ընդհանուր սկզբունքների և մարդու խոսքի ապարատի փոխկապակցվածությունը: Պարզվել է, որ լեզուն ենթարկվում է աբստրակտ լեզվաբանական կանոնների, որոնք էլ, իրենց հերթին, ազդում են խոսքի ապարատի վրա: Այս մասին աշխատանքը հրապարակված է PNAS պարբերականում:
Լեզվաբաններին հայտնի է, որ հնչունային որոշ կապակցություններ տարածված են աշխարհի շատ լեզուներում: Մասնագետները պարզել են, որ, օրինակ, «լբ» հնչունակապակցությունը, որը խոսքի մեջ գրեթե չի հանդիպում ոչ մի լեզվում, ավելի բարդությամբ է արտասանվում մեր խոսքի ապարատի կողմից: Գիտնականներին մնում էր պարզել դրա և նման մյուս օրինաչափությունների պատճառը:
Պարզվել է` պատճառն աբստրակտ լեզվաբանական կանոններն են, որոնց ենթարկվում են աշխարհի բոլոր լեզուները:









































