Ստամբուլում հայերի դեմ հարձակումների տարափի նկատմամբ Թուրքիայի իրավապաշտպան խմբերը աչք չեն փակում: Դեպքերի վրա լուրջ ուշադրություն է սևեռել նաև մամուլը: Այս մասին հայտնում է humanrightsturkey.org-ը:
Հակառասիստական խմբերը և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները հանրային արշավ են սկսել շարունակական դեպքերի դեմ: Հունվարի 27-ին Սամաթյա շրջանում, որտեղ էլ տեղի են ունեցել հարձակումների մեծ մասը, բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել: Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես սկսել են հարձակումների վերաբերյալ հարցեր բարձրացնել խորհրդարանում:











































