Օսկարի կրկնակի դափնեկիր Բրեդ Բերդի «Ապագայի Երկիրը» նոր ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը ցուցադրել են 2015 թ. Սուպերգավաթի մրցանակաբաշխության ժամանակ, հաղորդում է Huffington Post-ը:
Գլխավոր դերերում Ջորջ Քլունին և Հյու Լորին են:
Նոր նախագծով զբաղվում են միանգամից երկու կինոստուդիաներ՝ Disney-ը և Pixar-ը, իսկ դրա սցենարը գրել է Դեյմոն Լինդելոֆը:
Ըստ սյուժերի՝ երիտասարդ Քեյսին նոր արկածների է ծարավի և արտասովոր պատկերակ է գտնում, որը նրան զուգահեռ իրականություն է տեղափոխում:
Նոր ֆիլմի համաշխարհային պրեմերան կկայանա 2015 թ. մայիսի 22-ին:








































