ԱՄՆ պաշտպանության նախարարության 2016 ֆինանսական տարվա բազային բյուջեն նախատեսված է 534 մլրդ դոլարի չափով: Այսօր այն կներկայացվի ԱՄՆ կոնգրեսի քննարկմանը՝ հայտնում է Ria Novosti-ն:
Տվյալ փաստաթղթի համաձայն՝ ռազմաօդային ուժերի կարիքների վրա կծախսվի մոտ 153 մլրդ դոլար: Դա 16 միլիարդով ավելի է ընթացիկ ֆինանսական տարվա նույն ցուցանիշից: Ամերիկյան ղեկավարության տվյալներով՝ ռազմածովային ուժերի կարիքների համար անհրաժեշտ է 161 մլրդ դոլար՝ մոտ 12 միլիարդով ավելի, քան այս տարի:
ԱՄՆ-ի ցամաքային զորքերին ենթադրվում է հատկացնել 126.5 մլրդ դոլար, ինչը 7 մլրդ դոլարով ավելի է 2015թ. մակարդակից:
Նախատեսվում է, որ 177.5 մլրդ դոլար կծախսվի մատակարարման և տարբեր հետազոտական աշխատանքների համար: Ընթացիկ տարում այդ ցուցանիշը պակաս է 20.5 մլրդ դոլարով կամ 13%-ով:
Պենտագոնի բյուջեի բազային մասում չի ներառվում ամբողջը. բյուջեում նախատեսված է նաև գաղտնի մաս, որը չի հրապարակվում:
Բացի դրանից՝ նախատեսված է յուրատեսակ «հավելում» ռազմական գործողությունների համար: Այս տարի այն կազմել է 51 մլրդ դոլար:











































