Sunday, 05 07 2026
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան

Ապրել ինչպես «կիսով չափ էմիգրանտ». Հայը Կենտրոնական հովտում

Չնայած նրան, որ նա ծնվել է Սան Խոակիմ հովտում՝ Ռիչարդ Հովհաննիսյանը իրեն համարում է «կես էմիգրանտ»:

Լինելով Հայոց Ցեղասպանության վերապրածների երեխա՝ նա մեծացել է երկու աշխարհներում՝ «իմ տան աշխարհում և արտաքին աշխարհում»:

«Մարտահրավերը», – ասում է 82-ամյա պատմաբանը,- «եղել է ապրել ներգաղթային մշակույթի, ձևերի և կարծրատիպերի մի կողմիցև և մյուս կողմից այդ պարզունակ անգլիական հասարակության միջև, որը մենք ձգտում էինք ընդունել»:

Հայոց պատմության առաջատար մասնագետ Հովհաննիսյանը Լոս Անջելեսի Կալիֆորնիայիա համալսարանի (UCLA) պատվավոր պրոֆեսոր է և վերջերս միացել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամին՝ օգնելու պատրաստել շուրջ 400 Հայոց Ցեղասպանության վկայություններ, հիմնադրամի վիզուալ պատմության արխիվում ընդգրկվելու համար: Նպատակն է այդ վկայություններից 40-ը թարգմանել, վերարտադրել, ինդեքսավորել և թվայնացնել՝ դարձնելով հասանելի գիտնականների համար 2015-ի  ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:

Մի աշխույժ զրույցում Հարավային Կալիֆոռնիայի պատմության ամբիոնի ղեկավար Վիլյամ Դևերելի հետ Հովհաննիսյանը խոսում է իր «կիսով չափ էմիգրանտ» լինելու փորձի և հայկական սփյուռքի մասին: Ներկայացնում ենք որոշ հատվածներ:

Դարի կեսերին հայ համայնքը Կենտրոնական հովտում:

«Քինգս գետի երկայնքով մինչև 5000 հայեր ամբողջ Սան Խոակիմ հովտից հավաքվում էին հսկայական կիրակնօրյա բացօթյա խնջույքների: Դուք կարող էիք զգալ քյաբաբի հոտը մոտ մեկ կիլոմետր հեռավորությունից և հայկական արևելյան երաժշտության և պարի ձայներ լսել»:

«Դա մի ժամանակ էր, երբ մարդիկ ինչ որ բաներ էին անում որպես ընտանիքներ: Այդ ժամանակ չկային հեռախոսներ, այնպես որ դուք նստում էիք մեքենան ևւ գնում առաջին հայ հարևանի տուն: Կար ավանդույթ: Տղամարդիկ խաղում էին քարտեր կամ նարդի, իսկ կանայք նստում հյուրասենյակում ու զրուցում: Իսկ երեխաները, ո՞վ գիտի, թե որտեղ էին նրանք:

Իմ հայրը պատրաստել էր հատուկ սեղան, որի շուրջը տեղավորվում էին մոտ 40 հոգի: Մենք կարող էինք այն տանել տուն շարժական ոտքերի վրա և դնել այն իր երկարությամբ ճաշասենյակում: Եվ հյուրերը, որոնք գալիս էին մեր տուն, ոչ միայն մեր ծանոթ մարդիկ էին, որոնց մենք գիտեինք: Անծանոթ մարդիկ կարող էին գալ և մնալ մեզ հետ երկու, երեք օր»:

Մանկական տեսակետը ցեղասպանության մասին.

«Ես շփվել եմ կանանց հետ ավելի շատ, քան տղամարդկանց: Նրանք ինձ ավելի հետաքրքիր էին: Նրանցից ոմանք ունեին այդ գանգուրները, այդ մեդալիոնները, նրանց ամբողջ դեմքը և նրանց շուրթերը ամբողջությամբ կապույտ էին: Նրանց իրենց հետ էին տարել բեդվիների ցեղերը, որոնք իրենց կանանց վրա համապատասխան ոճի դաջվածքներ էին դնում: Դա մի ժամանակ էր, երբ դաջվածքը կնոջ համար չէր և ոչ մի կերպ չէր հեռացվում:

«Նրանք շատ էին խոսում և պատմություններ պատմում: Այդ պատմություններից էին նաև արտաքսման մասին պատմությունները: Դրանք եղել են անասելի վայրագություններ: Ես լսել եմ այդ պատմությունները շատ անգամ, բայց ես չեմ ընկալել դրանք: Ես չէի զգում, որ դա առանձնապես ինձ հետ է կապված: Մի քանի տարի էր անհրաժեշտ ինձ համար, որ ես գիտակցեի տեղի ունեցած աղետի չափը»:

Հայաստանի նկատմամբ ծնված հետաքրքրությունը.

«Այսօր կա հայկականության ավելի բարձր գիտակցություն, քան եղել է 40 տարի առաջ: 1939-ին Հայոց Ցեղասպանությունը դարձել էր գրեթե մոռացված ցեղասպանություն:

Ծնողներիս սերունդը չի ունեցել մեծ խոսափող: Նրանց խոսափողը թղթից էր ու փոքր, ուստի ոչ ոք չէր լսում: Այնպես որ, դա իմ սերունդն էր, որ պարտավորություն վերցրեց իր ձայնը դարձնել ավելի լսելի:

Երբ ես սկսեցի իմ ակադեմիական կարիերան, կային ընդամենը մոտ 10 հավաստի գրքեր հայոց պատմության և մշակույթի մասին անգլերեն լեզվով: Այժմ կան հարյուրավոր գրքեր»:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ աշխատանքը.

«Կես դար Լոս Անջելեսի Կալիֆորնիայիա համալսարանի համար աշխատելուց հետո ինձ մոտեցավ դեկան Սթիվ Քեյը և առաջարկեց աշխատել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի համար, որը ստացել էր հայ վերապրածների վկայությունների մեծ հավաքածու: Մենք այժմ նախապատրաստման փուլում ենք՝ դրանք գիտական նպատակներով թարգմանելու, արտագրելու, ինդեքսավորելու և կայքում տեղադրելու համար: Մենք երկու կամ երեք վկայություններ նմուշի համար արդեն տեղադրել ենք կայքում և հուսանք մինչև ապրիլի 24-ը՝ ցեղասպանության 100-ամյակին, դրանցից 50 ևս կլինեն տեղադրված՝ հանրության օգտագործման համար»:

 

 

Թարգմանությունը՝ interpress.am

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում