3-ամյա Չառլի Փարքերը բռնել է Գամփ անունով միսիսիպյան կոկորդիլոսին, գրում է Mirfaktov-ը:
Փոքրիկի ընտանիքը Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ունի վայրի բնության սեփական զբոսավայր՝ Ballart անվանումով, և Չառլին իր ժամանակի մեծ մասն անցկացնում է սողունների հետ ու նրանց մասին շատ բան գիտի:
Իհարկե, փոքր-ինչ հեռու Չառլիի հայրն է՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ օգնելու: Չնայած՝ փոքրիկին դեռևս թույլ են տալիս վայելել միայն փոքրիկ կոկորդիլոսների ընկերակցությունը:
Այս պահին Չառլի Փարքերը համարվում է վայրի բնության աշխարհում ամենաերիտասարդ գիտակը:








































