Իսպանիայի ընթացիկ առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Ռեալ»-ը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Խետաֆե»-ին: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ դաշտի տերերի հաղթանակով:
Այս հաղթանակի շնորհիվ Ժոզե Մոուրինյոյի սաներն իր վաստակած միավորների թիվը հասցրեցին 43-ի, «Խետաֆե»-ն իր ակտիվում ունի 26 միավոր:
«Ռեալ» – «Խետաֆե»՝ 4:0
1:0 Ռամոս (53՛), 2:0 Ռոնալդու (62′), 3:0 Ռոնալդու (65′), 4:0 Ռոնալդու (72′, 11մ)
[www.online-soccer.ru] Real Madrid 4-0 Getafe… by all-goals








































