«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շարունակում է հետաքրքրված լինել «Ռոմա»-ի կիսապաշտպան Քևին Սթրոթմանի ծառայություններով և հետևում է ֆուտբոլիստի վերականգնման ընթացքին: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:
24-ամյա հոլանդացին վերջերս ծնկի վնասվածք է ստացել և բաց կթողնի շուրջ մեկ ամիս:
Նշվում է, որ «կարմիր սատանաներ»-ը կփորձեն ձեռք բերել Սթրոթմանի իրավունքներն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:










































