Շաբաթ օրը Վաշինգտոնում տեղի է ունեցել ցույց, որի ժամանակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հայտնելով իրենց համերաշխությունը զենք կրելու վերաբերյալ օրենքի խստացման առիթով, հաղորդում է Mignews-ը:
Մասնակիցների մեջ էին նաև Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի բնակիչները, որտեղ նախորդ տարի դեկտեմբերին դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 26 մարդ զոհվեց:
Ցույցի մասնակիցներն իրենց հետ բերել էին ողբերգության հետևանքով զոհվածների անուններով պաստառներ՝ կոչ անելով սահմանափակել զենքի շրաջնառությունը:










































