Standard & Poor’s վարկային վարկանիշների ծառայությունը հաստատել է Ադրբեջանի միջազգային վարկային վարկանիշը ВВВ- ներդրումային մակարդակի վրա՝ բացասական կանխատեսմամբ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
«Չնայած համաշխարհային շուկաներում նավթի կտրուկ էժանացմանը, Ադրբեջանը հետագա տարիներին ևս կպահպանի իր ուժեղ արտաքին դիրքը: Ճիշտ է, ընթացիկ գործողությունների հաշիվների նվազման հավանականություն կա, որոնց մեծ մասը բաժին է ընկնում ածխաջրածինների վաճառքին, բայց վերջին հաշվով այն (ընթացիկ գործողությունների հաշիվը) կպահպանվի դրական մակարդակի վրա»,- ասվում է վարկանիշային գործակալության զեկույցում:
S&P-ն բացասական կանխատեսումը բացատրում է նրանով, որ եթե Ադրբեջանը կանխարգելիչ միջոցներ չձեռնարկի, աշխարհում նավթի կտրուկ էժանացումը կարող է հանգեցնել երկրի ներկայիս ֆիսկալ և արտաքին դիրքի հնարավոր թուլացման:











































