Ռոբի Կոլտրեյնը, որը մարմնավորել է հսկա Ռուբեուս Հագրիդին Հարրի Փոթեր հրաշագործի մասին կինոսագայում, հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
64-ամյա դերասանը իրեն վատ է զգացել Լոնդոնից Ֆլորիդա թռչելիս: Նրան բժիշկները օդանավակայանից տեղափոխել են գրիպի ախտանշաններով:
Կոլտրեյնը դերասան Մայքլ Գեմբոնի հետ ուղևորվում էր մասնակցելու Փոթերին նվիրված փառատոնին:







































