ՕՊԵԿ-ի նավթային «զամբյուղի» գինը հինգշաբթի նվազել է 0.2 դոլարով կամ 0.45 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 43.88 դոլարի՝ նախորդ օրվա 44.08 դոլարի փոխարեն։ Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
2014 թվականին նավթային «զամբյուղի» միջին գինը կազմել է 96.29 դոլար՝ 2013-ի մեկ բարելի 105.87 դոլարի դիմաց։ Առաջին անգամ «զամբյուղի» գինն իջել է 100 դոլարից անցած տարվա սեպտեմբերին՝ կազմելով 95.98 դոլար։
Հոկտեմբերին միջին արժեքը կազմել է 85.06 դոլար, նոյեմբերին՝ 75.57 դոլար, իսկ դեկտեմբերին՝ 59.46 դոլար։ Հունվարին ընթացիկ միջին գինը կազմում է 44.38 դոլար։
2013 թվականին «զամբյուղի» միջին գինը եղել է 105.87 դոլար։ Ռեկորդ է սահմանվել 2008-ի հուլիսի 3-ին, երբ մեկ բարելի դիմաց գրանցվել է 140.73 դոլար արժեք։








































