Ամերիկյան Delta AirLines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Լաս Վեգասում՝ այն բանից հետո, երբ օդանավի հրամանատարը չի կարողացել մտնել անձնակազմի սենյակ՝ դռան հետ կապված խնդիրների պատճառով:
MD-90 ինքնաթիռում, որն ուղևորվել է Մինեսոտայից, եղել է 168 մարդ, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
Ինքնաթիռի հրամանատարը չի կարողացել հայտնվել անձնակազմի խցիկում դռան անսարքության պատճառով: Վթարային վայրէջքն ստիպված է եղել իրականացնել երկրորդ օդաչուն:










































