Մոսկվայում պատրաստվում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը՝ գրում է Korrespondent.net-ը:
Այցը կարող է տեղի ունենալ փետրվարի 4-5-ին:
«Եթե կողմերն ամեն ինչի շուրջ պայմանավորվեն, սա կլինի ամերիկյան դիվանագիտության ղեկավարի առաջին այցը Մոսկվա՝ 2013-ի մայիսից ի վեր»,- ասվում է հաղորդագրությունում:
Պարբերականի տեղեկություններով՝ ռուսական և ամերիկյան կողմերն արդեն մի քանի օր է՝ աշխատում են նման կապերի հնարավորության ուղղությամբ, սակայն այցը վերջնականապես դեռևս չի հաստատվել:
«Հնարավոր այցը, եթե այն կայանա, կանցկացվի ամերիկյան կողմի խնդրանքով»,- հավելել է զրուցակիցը:












































