Գերմանական Կարլսրուե քաղաքի դաշնային դատարանը օրինական է ճանաչել նյութական փոխհատուցման վճարումը այն քաղաքացիներին, որոնք համացանցից զրկվել են պրովայդերների մեղքով՝ հաղորդում է Reuters-ը:
Դատարանի միջոցով փոխհատուցում պահանջել է Կարլսրուեի բնակիչը, ով երկու ամսվա ընթացքում տեխնիկական թերությունների պատճառով համացանց չի ունեցել:
Դատարանը բավարարել է հայցը՝ համացանցի բացակայությունը հավասարեցնելով ավտոմեքենայի կորստի հետ: Համաձայն գերմանական արդարադատության օրենսդրության՝ առաջին անհրաժեշտության իրերի կորստի դեպքում քաղաքացին փոխհատուցում պահանջելու իրավունք ունի:












































