Ամերիկացի Ռենդի Սանտելը 12 րոպեում կերել է 6 ուտեստից բաղկացած նախաճաշը, որի էներգետիկ արժեքը 4,5 հազար կիլոկալորիա է:
Ուտեստների թվում, որ մատուցվել են Սանտելին, եղել է բեկոնի 6 շերտ, 6 կտոր երշիկ, 6 ձու, 6 ալադի, 6 շերտ տոստ ու 6 բլիթ, հայտնում է The Daily Mirror-ը:
Ռեկորդային նախաճաշը նրան մատուցվել է Ջոնս սրճարան-բիստրոյում, որը գտնվում է անգլիական Լեստերում: Նրան ուտելիս հետևել է ավելի քան 300 հանդիսական: «Ամենադժվար մասը բլիթներն են, որոնք բավական հագեցնող են»,- խոստովանել է տղամարդը:








































