Լեդի Գագան սկսել է առավել հաճախ Instagram-ում տեղադրել լուսանկարներ, որոնցում երգչուհին մարզվում է: Նա հատկապես յոգա է սիրում:
Այսպես. օրերս նրա Instagram-ում կարելի էր տեսնել լուսանկարներ, որոնցում երգչուհին ցուցադրում է իր ճկունությունը:
Առաջին լուսանկարում Գագան զբաղվում է յոգայով Նյու Յորքի դատարկ ստուդիայում: Երկրորդ լուսանկարում նա ցուցադրում է իր մարմնի ճկունությունը: Նրա մարզիչ Տրիշա Դոնեգանը որոշել է անմահացնել այդ գեղեցկությունը:
Նոր լուսանկարների մեկնաբանություններում Գագան գրել է. «Ժամանակն է «հրաժեշտ» տալ երեկվա պիցցային ու ցույց տալ, թե ով է այստեղ բոսը»:














































