Հանրահայտ երգչուհի Թինա Թերները շուտով կդառնա Շվեյցարիայի քաղաքացի:
«Ռոք-ն-ռոլլի թագուհին» Շվեյցարիա է տեղափոխվել 90-ականների կեսերին և ապրում է Ցյուրիխին մոտ գտնվող Քյուսնահթ քաղաքում: Ինչպես այսօր տեղեկացրել է Zuerichsee-Zeitung հրատարակչությունը, տեղական իշխանությունները հավանության են արժանացրել 73-ամյա երգչուհուն Շվեյցարիայի քաղաքացիություն տալու հարցը: Այժմ համապատասխան փաստաթուղթը պետք է հաստատվի կոնֆեդերացիայի իշխանության կողմից: Երգչուհու մամլո քարտուղարի խոսքերով՝ Թինան ամերիկյան քաղաքացիությունից կհրաժարվի:
Թինա Թերները «Գերմմիի» 8-ակի մրցանակակիր է:












































