Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մահմուդ Ահմադինեժադը չի կատարել իր գլխավոր խոստումը

Al-Arabiya-ն հայտնում է, որ Իրանի նախագահ Ահմադինեժադին չի հաջողվել կատարել իր գլխավոր խոստումները՝ նվազեցնել հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող ճեղքը և կրճատել աղքատության մակարդակը:

Այդ խոստումները նա ժողովրդին տվել էր 2005 թ., երբ դարձել էր երկրի նախագահ: 2013 թ. Ահմադինեժադը կհեռանա նախագահի պաշտոնից՝ ետևում թողնելով իրանցիների կյանքի պայմանների վատթարացման, ազգային դրամի արժեզրկման, առաջին անհրաժեշտության մթերքների գնաճի և աղքատության մակարդակի բարձրացման հարցերը:

Իրանի հասարակության աղքատ շրջանակներին զայրացնում է այն, որ ներկայումս հարուստներն ավելացնում են իրենց կարողությունները, համաշխարհային ավտոմոբիլային արտադրողներից գնում են շքեղ մեքենաներ, զվարճանում են Թեհրանի փողոցներում այն դեպքում, երբ երկրում ծանր տնտեսական իրավիճակ է` պայմանավորված տնտեսական խիստ պատժամիջոցների կիրառմամբ:

Financial Times-ի տվյալներով՝ Թեհրանում ավելացել է Porsche մոդելի ավտոմեքենաների թիվը: Ամբողջ երկրում կա Porsche-ի 1,5 հազար բարձրակարգ մեքենա: Նախորդ 9 ամիսների ընթացքում այդ մեքենաների ներմուծման ծավալները մեծացել են մինչև 13,5 %-ով հենց այն ժամանակ, երբ սրվել էր տնտեսական ճգնաժամը, գների աճի պատճառով դժգոհություններ էին առաջացել և տեղական դրամի արժեզրկում էր տեղի ունեցել: Իրանում ձևավորվել է նոր վերնախավ, որը կարողանում է սեփական երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման հետևանքով առաջացած իրավիճակից օգուտներ քաղել:

Խոսքը սննդի ներմուծման և այն ներքին շուկայում սպառելու մասին է, որը տարեկան կտրվածքով գնահատվում է 60 մլրդ դոլար: Այդ վերնախավը շահել է նավթագազային պայմանագրերից, որոնք կնքվել են օտարերկրյա ընկերությունների հետ` շրջանցելով երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Նույնիսկ Ահմադինեժադը խորհրդարանի առաջ անցյալ շաբաթ խոստովանել է, որ Իրանի հիմնական խնդիրներից մեկը սահմանափակ թվով մարդկանց խմբի ձեռքում երկրի կապիտալի կենտրոնացվածությունն է: Նախագահի խոսքերով՝ երկրի տնտեսության բոլոր ոլորտները մենաշնորհային կերպով գտնվում են 4 հազար առանձին անհատների ձեռքում:

Իրանի Իսլամական Հանրապետությունից նավթի արտահանումը միջազգային պատժամիջոցների հետևանքով նվազել է մինչև օրական 1 մլն բարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում