Wednesday, 10 06 2026
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը

Հայաստանցիների 30 տոկոսն առանց հայտարարելու է հացադուլ անում

Քաղաքագետ և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ՀՀ նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Պարույր Հայրիկյանի հայտարարած հացադուլի և Հայաստանում պայքարի այդ միջոցի արդյունավետության մասին` կարծիք հայտնեց, որ հացադուլ հայտարարելիս շատ կարևոր է, թե ով է հացադուլ անում և ինչ պահանջ է ներկայացնում:

«Հացադուլը քաղաքական գործընթացներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, օգտագործվում է որպես պայքարի միջոց, բայց եթե հացադուլը անհատի կողմից է կիրառվում, ապա այդ անհատը առնվազն պետք է հայտնի գործիչ լինի: Օրինակ՝ հացադուլ էր անում Նելսոն Մանդելան, և դա արձագանք ստացավ ոչ միայն տվյալ երկրում,այլ նաև ամբողջ աշխարհում: Եթե հացադուլ են անում ոչ այնքան հայտնի մարդիկ, ապա պետք է այդ հացադուլ անողների քանակը բավականին շատ լինի, որպեսզի որևէ արձագանք ստանա: Պետք է նշվի նաև հացադուլի կարևոր կետերից մեկը՝ հիմնական նպատակը, որպեսզի մարդիկ իմանան, թե նա կոնկրետ ինչի է ձգտում հասնել:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ այն մի փոքր ծաղրական բնույթ է ստացել: Վերջին մի քանի տարիների ընթացքում մարդիկ հացադուլ են անում՝ ներկայացնելով այնպիսի պահանջներ, որոնք կամ անհասկանալի են, կամ էլ անիրականանալի»,- նշեց քաղաքագետը:

Խոսելով կոնկրետ նախագահական ընտրությունների նախաշեմին հացադուլ հայտարարելու մասին` Ա. Բադալյանը կարծում է, որ նախընտրական այս անհետաքրքիր և արդեն կանխորոշված ապագայով քաղաքական գործընթացի ժամանակ, որը կոչվում է քարոզարշավ, հացադուլը, ինչպես նաև այլ մեթոդները ընդամենը ուշադրություն գրավելու խնդիր են լուծում:

«Մեկը պատահական վարսավիրանոցում մազերն է կտրում, մյուսը` հացադուլ հայտարարում, այսինքն` ինչ-որ ուշադրություն գրավելու խնդիր են ցանկանում լուծել, սակայն ոչ մի արդյունք դա չի ունենում, որովհետև կոնկրետ այն մարդը, որը հացադուլ է հայտարարել, չունի այն քաղաքական կշիռը, որ իր արած գործողությունը որևէ արժեք ունենա: Դա էլ, բնականաբար, արժանանում է հասարակաության անտարբերությանը, չնայած լրատվամիջոցները այդ մարդկանց շատ էլ լավ «ռասկռուտկա» են անում:

Ինչպես Անդրիաս Ղուկասյանը, այնպես էլ Պարույր Հայրիկյանը քաղաքականության մեջ ազդեցիկ քաղաքական գործիչներ չեն, և բնական է, որ անարդյունավետ է նաև նրանց հայտարարած հացադուլը»:

Փորձագետի գնահատմամբ՝ երբ անցյալ տարվա դեկտեմբերին ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդներ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեցին, որ չեն մասնակցելու նախագահական ընտրություններին, այդ ընտրությունները փաստացի ավարտվեցին, և հիմա պարզապես ժամանակը ձգելու խնդիր է լուծվում:

«Հասկանալի է և պարզ, թե փետրվարի 18-ին ով է լինելու նախագահ: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մարդկանց 30 տոկոսն առանց հայտարարելու է հացադուլ անում»,- իր խոսքն ավարտեց Ա. Բադալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում