Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդ կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարող է տեղափոխվել Ֆրանսիա, տեղեկացնում է Metro-ն:
Ըստ աղբյուրի` բելգիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Նշվում է, որ փարիզյան ակումբն արդեն իսկ պաշտոնական առաջարկով դիմել է «կարմիր սատանաներ»-ին:
Հավելենք, որ Յանուզայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:







































