Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները եզրափակիչ մարզումն են անցկացրել «Սոկոլնիկի»-ում: Այդ մասին է հայտնում ակումբի պաշտոնական կայքը: Անմիջապես հետո թիմը օդանավակայան է գնացել` ԱՄԷ մեկնելու նպատակով:
Նշվում է, որ ԱՄԷ-ում կայանալիք ուսումնամարզական հավաքին մասնակցելու են 26 ֆուտբոլիստներ, այդ թվում նաև` «Սպարտակ»-ի հարձակվող մեր հայրենակից Յուրա Մովսիսյանը:








































