ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության վերջին աճի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին առավելագույն կերպով զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ հակամարտության դիվանագիտական լուծմանը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ ԽՎ կոմունիկացիաների բաժնի ղեկավար Ռիչարդ Սոլաշը:
Սոլաշի խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ-ն բազմիցս աջակցություն է հայտնել հակամարտության դիվանագիտական, խաղաղ ճանապարհով լուծմանը:
«ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և լարվածությունը թուլացնելու Մինսկի խմբի ջանքերին»,- ասել է նա:








































