«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի կազմը համալրել է «Քրիսթալ Փելաս»-ի 20-ամյա հարձակվող Վիլֆրեդ Զահան:
Երիտասարդ հարձակվողը «կարմիր սատանաներ»-ին կմիանա 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում:
«Մենք շարունակում ենք մեր գործը՝ թիմ հրավիրելով երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստների: Նրանք առաջադիմում են մեր ակումբում ու մեծ օգուտ տալիս թիմին: Նման ձեռքբերումներ բազմիցս ենք ունեցել»,- հայտարարել է «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:







































