Իրանցի 18 խորհրդարանականներ իրենց ստորագրությունն են դրել փաստաթղթի տակ, որը վերաբերում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աբդոլրեզա Շեյխոլեսլամիին իմփիչմենթ հայտարարելուն: Այս մասին հայտարարել է Fars News գործակալությունը:
Իմփիչմենթ հայտարարելու պատճառն այն է, որ նախարարը պետական ծառայության է նշանակել Իրանի Սոցիալական անվտանգության հասարակական կազմակերպության՝ ավելի վաղ այլ պաշտոնից հեռացված ղեկավար Սաիդ Մորտազավիին:
Ավելի վաղ Իրանի վարչական դատարանը հայտարարել էր այն մասին, որ Իրանի Սոցիալական անվտանգության հասարակական կազմակերպության ղեկավար Սաիդ Մորտազավին պետք է հեռացվի իր պաշտոնից:
2012-ի օգոստոսին Իրանի առաջին փոխնախագահ Մուհամմադ-Ռեզա Ռահիմին ասել էր, որ Մորտեզավին կմնա իր պաշտոնում:
Ավելի վաղ Fars գործակալությունը հաղորդել էր, որ Մորտազավին հեռացվել է իր պաշտոնից Իրանի վարչական դատարանի որոշմամբ:
Սակայն, ինչպես նշել է Ռահիմին, Սոցիալական անվտանգության հասարակական կազմակերպությունը ոչ կառավարական կազմակերպություն է, այդ իսկ պատճառով վարչական դատարանը չի կարող Մորտազավիին ազատել զբաղեցրած պաշտոնից:
Թեհրանի նախկին գլխավոր դատախազ Սաիդ Մորտազավին ժամանակին հեռացվել է չարտոնված հանրահավաքների մոտ 150 մասնակցի ազատազրկելու մեղադրանքով:









































