Ամերիկյան They Might Be Giants այլընտրանքային ռոք խումբը (1982թ.) հետևել է Բյորքի և Լեդի Գագայի օրինակին և թողարկել իր սեփական հավելվածը Apple-ի սարքերի համար: Ներկայում ծրագիրը անվճար ներբեռնման համար հասանելի է App Store-ում: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Հավելվածը ամեն օր կհնչեցնի խմբի թրեքերից մեկը: Հավելվածի միջոցով երգերը պահպանել չի լինի, դրանք նախատեսված են միայն լսելու համար: Ծրագիրը դրա համար տալիս է iTunes-ում տվյալ երգի հղումը, որտեղից կարելի է ձեռք բերել ստեղծագործությունը՝ երաժշտական հավաքածուն համալրելու համար:
Հավելվածը մշակվել է խմբի անդամների, դիզայներ Փոլ Սարեի և նկարիչ Հինե Միզուշիմայի կողմից: Երգերը լսելու հնարավորությունից բացի` հավելվածը տալիս է տեղեկություն խմբի և նրա անդամների մասին: Հաղորդվում է, որ նրանում կներառվեն մի քանի հին հիթեր և նոր թրեքներ:
Հավելվածը կթողարկվի նաև Android օպերացիոն համակարգի համար: Թողարկման հստակ ժամկետը հայտնի չէ:









































