Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Մաց Հյումելսը հայտարարել է, որ այժմ ավելի լավ մարզավիճակում է, քան մրցաշրջանի առաջին փուլում:
Առաջին շրջանից հետո դորտմունդցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:
«Մենք հիանալի աշխատեցինք ձմեռային դադարի ժամանակ: «Բորուսիա»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ գերազանց մարզավիճակում է: Դա շատ կարևոր է: Անձամբ ես բարելավել եմ խաղային որակներս և կարող եմ ավելի լավ խաղ ցուցադրել: Իհարկե, չեմ կարող երաշխավորել, որ կխաղամ այնպես, ինչպես ցանկանում եմ, բայց ես լավատես եմ»,- «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Հյումելսի խոսքերը: