Հաջորդ շաբաթ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ, հավանաբար կքննարկեն Ստեփանակերտի օդանավակայանի հարցը:
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
«Մենք կողմերին կոչ ենք արել չանել քայլեր, որոնք կնպաստեն լարվածության աճին տարածաշրջանում և կխոչընդոտեն բանակցային գործընթացին»,- ասել է Մորնինգսթարը:
Դեսպանի կարծիքով՝ նման քայլերը չեն կարող օգտակար լինել: Նա հույս է հայտնել, որ Փարիզում կքննարկվի Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը, որը կգտնի իր դիվանագիտական լուծումը:










































