Երբ մարդը սկսում է տառապել անքնությամբ, դա միանգամից կարելի է նկատել, գրում է womanway.com.ua-ն:
Հոգնած տեսք, աչքերի տակ պարկեր, ցրվածություն, նյարդայնություն:
Անքնության պատճառները պարզելու համար բավական է պարզապես վերլուծել ձեր սովորությունները:
Ներկայացնենք մի քանի պատճառ, որոնք կարող են անքնոթյուն առաջացնել.
1. Հեռուստացույց, համակարգիչ, սմարթֆոն և այլ սարքեր: Արհեստական լույսը խոչընդոտում է քնի հորմոնի առաջացմանը:
2. Քնից առաջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. մարզումները, սպորտով զբաղվելը բարերար ազդեցություն են գործում օրգանիզմի վրա, սակայն դրանով հարկավոր է զբաղվել քնելուց 4-6 ժամ առաջ:
3. Ջեռուցում: Զարմանալի է, սակայն օդի ջերմաստիճանն է ազդում մարդու քնելու վրա: Շատ տաք սենյակում քնելը բարդ կլինի: Ջերմաստիճանը ննջարանում պետք է լինի 24 աստիճանից ոչ ավելի:
4. Դեղամիջոցներ:
5. Ալկոհոլ: Անգամ 1 բաժակ գինին կարող է խանգարել քունը:










































