40-ամյա Բրեդլի Կուպերը այս տարի երրորդ անգամ առաջադրվել է «Օսկարի» «Ամերիկյան դիպուկահարը» ֆիլմում դերի համար, որի ռեժիսորը Քլինտ Իսթվուդն է: Սակայն դա դեռ դերասանի կյանքի ամենահաճելի իրադարձությունը չէ, գրում է 7days.ru-ն:
Հայտնի է դարձել, որ Կուպերի մասնակցությամբ «Փիղ մարդը» թատերական ներկայացումը կցուցադրվի Լոնդոնում «Հեյմարկետ» անվանումով թատրոնում:
Դևիդ Լինչի նույնանուն ֆիլմը էկրան է բարձրացել 1980-ին: Ֆիմը պատմում է Ջոզեֆ Մերիկ անոււնով մի բրիտանացու մասին, որը ծնվել էր մարմնի դեֆորմացիայով, որը ժամանակի ընթացքում մեծացել էր:














































