Այսօր ԱՄՆ Դորալ քաղաքում՝ Մայամիի հյուսիսարևմտյան արվարձանում, տեղի կունենա «Միսս տիեզերք-2014» միջազգային մրցույթի եզրափակիչը, տեղեկացնում է TASS-ը:
Շոուն կսկսվի արևելյան ափի ժամանակով ժ. 20:00-ին, երբ Երևանում արդեն հունվարի 26-ի առավոտը կլինի:
Եզրափակչին կմասնակցի 88 երկրի ներկայացուցիչ: Հունվարի սկզբին նրանք ժամանել են Դորալ, որտեղ նրանց սպասվում էին ամենօրյա փորձեր, ֆոտոսեսիաներ և ժյուրիի հետ անհատական զրույցներ:
Աղջիկները ներկայացրել են ազգային կոստյումներ, ստացել են գոլֆի խաղի դաս, բրազիլացի նկարիչ Ռոմեո Բրիտտոյի հետ նրա թանգարանում ստեղծել որմնանկար, քաղցած ընտանիքների համար բարեգործական Stop Hunger Now կազմակերպության հետ համատեղ փաթեթավորել 10 հազար ճաշ:
Եզրափակչից մի քանի օր առաջ եղել է կիսաեզրափակիչը: Ժյուրին ընտրել է 15 ֆավորիտի, սակայն նրանց անունները հայտնի կդառնան միայն եզրափակչի սկզբում:
Այնուհետև ժյուրին կշարունակի գնահատել աղջիկների գեղեցկությունը, որոնք դուրս կգան բեմ լողազգեստով, երեկոյան զգեստով ու կպատասխանեն ժյուրիի հարցերին:









































