ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների վերսկսման մեջ: Օբամայի խոսքով` ԱՄՆ-ը մտադիր է քննարկել հավելյալ հնարավորությունների հարցը` Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մենք կշարունակենք հավատարիմ մնալ մեր քաղաքականությանը և կուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա»,-ասել է Օբաման Նյու Դելիում կոնֆերանսի ժամանակ:
Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմական առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ խորապես մտահոգված է Ուկրաինայում հրադադարի խախտման կապակցությամբ: