YouTube-ում Man Vs Subway (Մարդը և մետրոն) օգտահաշիվը համալրվել է հերթական մարտահրավերի հաղթահարման մասին տեսանյութով:
Հանձնարարությունն այսպիսին է՝ տղամարդը պետք է գնացքից դուրս գա և վազելով հասնի հաջորդ կայարան՝ ուղևորությունը շարունակելու նույն գնացքով: Տղամարդը կարողացել է հանձնարարությունը հավուր պատշաճի կատարել:
Փորձն իրականացվել է Փարիզում:










































