«Ես կարող եմ համաձայնվել երկրից հեռացող մարդկանց թվաքանակի շուրջ, երբ հրապարակեն այդ տվյալները, բայց եթե, ասենք, ընտրությունների օրը մարդիկ բռնությունների հանդիպեն, կամ եթե ինձ լուր հասնի, որ զինվորականներին ստիպում են քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, ապա մենք ընտրությունների արդյունքները չենք ճանաչի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Եկող շաբաթ ես ծրագրում եմ քարոզարշավի շրջանակներից դուրս այցելել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր՝ ծանոթանալու կրթահամալիրի ծրագրերին. այդ ամենը՝ քարոզարշավից դուրս, ես քարոզարշավ առայժմ չեմ իրականացնում:
Թեկնածուն նշեց, որ քարոզարշավ կսկսի ընտրությունների օրինականության երաշիքներից հետո միայն. «Ես ասել եմ, որ երկու շաբաթվա ընթացքում այդ տեղեկատվությունը կարող են հավաքել շենքերի լիազորների և գյուղապետերի միջոցով: Ես գիտեմ, որ այդ հրահանգը նրանց արդեն իջեցվել է՝ եթե իմ պահանջին են հետևել, ապա շատ ուրախ եմ, մնում է՝ տրամադրեն»։









































