ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը վստահ է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին է: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` Մեսսին չորրոդ անգամ է արժանացել «Ոսկե գնդակ»-ի` շրջանցելով մյուս հավակնորդներին` Անդրես Ինյեստային և Քրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսսին, անշո´ւշտ, լավագույնն է աշխարհում: Մենք հպարտանում ենք, որ քվեարկության մասնակիցներն այդքան վստահ ընտրել են Մեսսիին: Սակայն ավելի ճիշտ կլիներ, որ մեդալներ ստանային բոլոր երեք հավակնորդները»,- նշել է Բլատերը:






































