«Էլչե»-ի դեմ խաղից հետո «Բարսելոնա»-ի պաշտպան Մարկ Բարտրան հայտարարել է, որ թիմը լավ մարզավիճակում է: Ֆուտբոլիստը նշել է, որ չնայած խոշոր հաշվին, խաղը հեշտ ընթացք չի ունեցել:
«Մենք ուրախ ենք հաղթանակի համար, բայց խաղի ընթացքն այնքան էլ հեշտ չէր: «Բարսելոնա»-ն հիանալի մարզավիճակում է: Մտադիր ենք շարունակել հաղթարշավը:
Մենք պետք է կարողանանք միավորներ վաստակել` «Ռեալ»-ին շրջանցելու համար»,- Marca-ն մեջբերում է Բարտրայի խոսքերը:







































