Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը հայտնի դարձավ «Բետիս» – «Ատլետիկո Մադրիդ» խաղի ժամանակ:
Առաջին խաղում հաղթելով 2:0 հաշվով՝ «Ատլետիկո»-ն Անդալուսիա էր ժամանել վստահությամբ ու գործը ավարտին հասցնելու ցանկությամբ:
Ավելին, «Ատլետիկո»-ն կարողացավ բացել խաղի հաշիվը՝ ընդհանրապես սպանելով ինտրիգը: Դա խաղի 45-րդ րոպեին արեց Դիեգո Կոստան: Եվ միայն խաղի վերջին րոպեին Ռուբեն Կաստրոն 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը:
Այսպիսով, «Ատլետիկո»-ն դուրս է գալիս կիսաեզրափակիչ ու կմրցի «Սևիլիա»-ի դեմ:
«Բետիս» – «Ատլետիկո»՝ 1:1
Գոլերը՝ Ռուբեն Կաստրո, 90՛ – 11մ – Դիեգո Կոստա, 45՛
[www.online-soccer.ru] Real Betis 1-1 Atletico… by all-goals








































