ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպության գրոհայինները սպանել են Ճապոնիայի առևանգված քաղաքացիներից մեկին: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Գրոհայինների տեսագրությունում պատանդը հայտնում է ԴԱԻՇ-ի նոր պահանջների մասին: Ահաբեկիչները պահանջում են ազատ արձակել ԴԱԻՇ-ի անդամներից մեկին, որը կալանավորված է Հորդանանում: Նրա ազատության փոխարեն նրանք ազատ կարձակեն մյուս ճապոնացուն:
Ներկա պահին այս տեղեկությունը ստուգվում է:
Դրա հետ կապված` նախարարների կաբինետը արտակարգ խորհրդակցություն է անցկացնում:








































