«Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ընդունում է, որ «Բարսելոնա»-ն առավելություն ունի իր թիմի նկատմամբ:
«Մենք դիտարժան ֆուտբոլի ականատեսներ դարձանք: Լավ խաղացինք մեծագույն թիմի դեմ հանդիպմանը, իսկ կիսաեզրափակիչ անցավ այն թիմը, որն ավելի էր արժանի:
Իհարկե, մենք գիտակցում էինք, որ բարդ է լինելու, սակայն չեմ կարծում, թե մենք զիջում էինք ֆիզիկապես: Խնդիրը ոչ թե «Մալագա»-ի ֆուտբոլիստների մարզավիճակի մեջ է, այլ «Բարսելոնա»-ի խաղացողների բարձր տեխնիկայի: Այժմ քիչ ժամանակ ունենք և պետք է կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա»,- իսպանացի լրագրողները մեջբերում են Պելեգրինիի խոսքերը:






































