Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Խորդի Ռոուրան Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Մալագա»-ի դեմ հանդիպմանը գոհ է մնացել թիմի ցուցադրած խաղից:
Կատալոնացիները 4:2 հաշվով հաղթանակ են տարել տանտերերի նկատմամբ և մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:
«Անշո´ւշտ, շատ բարդ խաղ էր: «Մալագա»-ի դեմ առաջին հանդիպումը ոչ-ոքի էր ավարտվել, այնպես որ` մեզ անպատճառ հաղթանակ էր անհրաժեշտ: Նշեմ, որ դժվար էր վերահսկել գնդակը, քանի որ խաղադաշտն այնքան էլ լավ վիճակում չէր: Սակայն «Բարսելոնա»-ն հիանալի խաղ ցուցադրեց և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիրը»,- հայտնել է Ռոուրան:







































