Կիսապաշտպան Լուկաս Սիլվան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունն իր երազանքի իրականացումն է:
Ֆուտբոլիստը 5.5 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ: Հունվարի 26-ին նա պաշտոնապես կներկայացվի որպես «Ռեալ»- ֆուտբոլիստ:
«Ես երջանիկ եմ: Այս պահը բեկումնային է ինձ համար: Երազանքս իրականացավ: Պետք է շնորհակալություն հայտնեմ «Կրուզեյրո»-ի ղեկավարներին, մարզիչներին և ֆուտբոլիստներին: Մանավանդ մեր գլխավոր մարզչին և ակումբի նախագահին, ով թույլ տվեց ինձ «Ռեալ» տեղափոխվեմ»,- Marca-ն մեջբերում է Լուկաս Սիլվայի խոսքերը:










































